Հայտնի է, թե ում հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting Championship-ի մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այս մասին հայտնուն է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ծառուկյանն ու Շարան անցկացնելու են գրեփլինգի կանոններով մենամարտ, որը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։

Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Արմանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կմասնակցի բրազիլական ջիու-ջիթսուի մրցաշարի։

Leave a Comment