Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը

Հասարակություն

10.12.2025 | 17:27

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը։

Արաքս Մամուլյան

Leave a Comment