Ամերիկյան կործանիչները թռիչք են իրականացրել Վենեսուելայի մոտակայքում – Live News

ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու F/A-18 կործանիչ կեսժամյա թռիչք է իրականացրել Վենեսուելայի ափամերձ ջրերի վրայով. հաղորդում է Associated Pressը։

Այս թռիչքն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտ թռիչքն է եղել։

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը «պլանային վարժանք» էր և նպատակ ուներ ցուցադրելու ինքնաթիռների մարտական կարողությունները։

Սակայն գործակալության աղբյուրը չի մանրամասնել, թե արդյոք կործանիչները զինված են եղել, ընդգծելով, որ գործողությունը տեղի է ունեցել բացառապես միջազգային ջրերի վրայով։

Leave a Comment