Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած տվյալները, դեկտեմբերի 9-ի ժամը 15․30-ին մայրաքաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։
Նա հետախուզվում էր արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։