Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում

Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն ՈւԵՖԱ Եվրոպայի 2026/27 մրցաշրջանի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մեր ընտրանին ընդգրկվել է B լիգայի երկրորդ խմբում։ Մրցակիցներն են Թուրքիայի, Կոսովոյի և Ջիբրալթարի Մ-19 հավաքականները։

Հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտի 24-ին, 27-ին և 30-ին Թուրքիայում:

Leave a Comment