Գիշերը ՀՀԿ ԵԿ անդամները Երևանում իրականացրել են իրազեկման ակցիաներ – Live News

Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։

ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Ողջ ընթացքում Նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։

Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment