
Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ Արցախի քաղաքական գործիչները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում։
Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման, ինչպես նաև անկախության հանրաքվեի անցկացման օրն է։
Շահրամանյանի հետ Եռաբլուրում էին ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, պատգամավորներ, ինչպես նաև Արցախի հասարակական գործիչներ։