Դեկտեմբերի 8ին Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել լվացքի մեքենա գողանալու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Ն համայնքի Ն բնակավայրի բնակիչ՝ Ռ․Ա․-նի հետ, 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 05:00-ից մինչև հոկտեմբերի 10-ի` ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Ռ․Ա․-նի կողմից հարմարեցված բանալու միջոցով դոտը բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել Թ. Ս․-ին պատկանող, Տավուշի մարզի Ն համայնքի Ն բնակավայրի Ն փողոցի Ն նրբանցքի Ն հասցեի բնակարան և այնտեղից գողացել 270.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ LG տեսակի F2M5HS6S մոդելի լվացքի մեքենա:
Բացի այդ, Ա․Ա․Գ․-նը 2023 թվականի սեպտեմբերի վերջերից հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակատվածում՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, 200.000 դրամ պարտքի դիմաց Տավուշի մարզի Ն համայնքի Ն բնակավայրի բնակիչ Ռ․Ա․-ից 1 հատ հարթէկրան հեռուստացույց վերցնելուց և 2023 թվականի հոկտեմբերի 10-ին Ռ․Ա․-ի կողմից հեռուստացույցի հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու՝ գողացված լինելու հանգամանքի մասին տեղեկանալուց հետո, շահադիտական դրդումներով իրացրել է այն` հեռուստացույցը տեղափոխել է Աբովյան քաղաք և վաճառել 120.000 դրամով:
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածով՝
1․ ՀՀ ՔՕ 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով
2․ ՀՀ ՔՕ 295 հոդվածի 1-ին մասով
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։