
Դեկտեմբերի 9-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։