Վնասվածքը լուրջ է․ Ռեալը երկար ժամանակով կորցրեց Միլիտաոյին

Մադրիդի «Ռեալի» 27-ամյա բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն բաց կթողնի 3-4 ամիս՝ ձախ ոտքի ազդրոսկրի երկգլուխ մկանի պատռվածքի և պրոքսիմալ ջլի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով լրագրող Արանչո Ռոդրիգեսի տեղեկատվությանը։

Աղբյուրի համաձայն՝ երկարատև ապաքինումը պայմանավորված է ջլի վնասվածքով, որը սահմանափակում է նրա ոտքի շարժունակությունը։ Բրազիլացին վնասվածք է ստացել Լա Լիգայի 15-րդ տուրի «Սելտայի» դեմ կայացած խաղում (0-2)։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Միլիտաոյի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Leave a Comment