Յամալը այլևս միակը չէ․ հայտնի են աշխարհի երկու ամենաթանկարժեք խաղացողները

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը տևական ժամանակ կրում էր աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի տիտղոսը։ Նա դեռևս պահպանում է այդ դիրքը, սակայն նրա առաջատարությունն այլևս միանձնյա չէ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ այժմ 200 միլիոն եվրո արժեք ունեն ոչ միայն Յամալը, այլև Էրլինգ Հալանդը։ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկուի տրանսֆերային արժեքը աճել է ևս 20 միլիոն եվրոյով։

Աշխարհի ամենաթանկ խաղացողների վարկանիշում երրորդ տեղը կիսում են Մադրիդի «Ռեալի» աստղեր Ջուդ Բելինգհեմը և Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային ներկայիս արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։ Հավանաբար առաջիկա օրերին այդ գնային պիտակները ևս կարող են փոխվել։

Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակը ներկայումս եզրափակում է «Ռեալի» մեկ այլ խաղացող՝ Վինիսիուս Ժունիորը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։

Leave a Comment