Ռուբեն Վարդանյանի նոր միջնորդությունը Բաքվի դատարանում. պատասխան դեռ չկա

https://arm.sputniknews.ru/20251209/ruben-vardanjani-nvor-mijnvordutjuny-baqvi-dataranum-pataskhan-der-chka-96712159.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96711031_53:0:893:630_1920x0_80_0_0_8751ab25399cd0282249d08fc08f2820.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն վարդանյան, բաքու, արցախ, դատ, դատարան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

ռուբեն վարդանյան, բաքու, արցախ, դատ, դատարան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Հաջորդ «նիստը» տեղի կունենա դեկտեմբերի 12–ին:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` «նիստի» ընթացքում լսվել են, այսպես կոչված, տուժողների ցուցմունքները:

Հրապարակվել են «փորձաքննությունների եզրակացությունները», «արձանագրություններ» և այլ «փաստաթղթեր», որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, «ապացուցողական արժեք» ունեն։

Այնուհետև, նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ «տուժողների» հայտարարությունների հետաքննությունն այսքանով ավարտվել է։

Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի» որոշ նյութերի և դրանից հանել մի շարք «փաստաթղթեր»:

Աղաևը պատասխանել է` երբ որոշվի, թե կոնկրետ որ «փաստաթղթերին» է Վարդանյանը ցանկանում ծանոթանալ, նրա համար կստեղծվեն համապատասխան պայմաններ:

Հաջորդ «նիստը» նշանակված Է դեկտեմբերի 12–ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Leave a Comment