Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել «Բնեյ Սախնինի» կազմում:
Իսրայելի առաջնության 13-րդ տուրում «Բնեյ Սախնինը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Մաքաբի Բնեյ Ռաինային»: Հայաստանի հավաքականի հարձակվողը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում:
«Բնեյ Սախնինը» 13 տուրից հետո վաստակել 17 միավոր ունի և 14 թիմերի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Միրանյանը մասնակցել է 11 հանդիպման, աչքի է ընկել 3 գոլով: