
Ավելի քան 30 տարվա բարեկամական հարաբերություններ` ֆեյսբուքի իր էջում գրել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ նշելով, որ այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Քննարկվել են գերմանա–հայկական հարաբերությունները, Եվրոպայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Գերմանիայի նախագահի էջում հիշեցում կա, որ աս տարվա մարտի վերջին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն այցելել էր Հայաստան և հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։