Կալաս․ Ռուսաստանն ընդլայնում է ապատեղեկատվական արշավը ՀՀ–ում

Կալաս․ Ռուսաստանն ընդլայնում է ապատեղեկատվական արշավը ՀՀ–ում

9 դեկտեմբերի 2025 – 17:52 AMT

PanARMENIAN.Net – Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդլայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում։

Նա այդ մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում, հայտնում է Factor.am-ը։

«Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ընդլայնում, արագացնում են իրենց ապատեղեկավության արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ այս տարի նմանատիպ ապատեղեկատվական գործողությունների հիմնական թիրախը եղել է Մոլդովան։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։

Leave a Comment