Երևանը պետք է կշռադատի Ադրբեջանից նավթամթերքի հնարավոր ներմուծման տնտեսական շահավետությունը։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ` ասել է ռուս էներգետիկ փորձագետ Բորիս Մարցինկևիչը։
«Եթե Հայաստանի համար օգտակար է, ուրեմն դա պետք է անել։ Եթե օգտակար չէ, ուրեմն պետք չէ անել։ Իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ հենց տնտեսությունը պետք է գերակշռի այս հարցում։
Լոգիստիկ առումով դա հարմար է, բայց թե ինչ գներ ու պայմաններ կառաջարկվեն, արդյոք այնտեղ ինչ-որ բան թաքնված չի լինի, այն, ինչ միանգամից տեսանելի չէ, պետք է ուշադիր ուսումնասիրել», — հավելել է նա։