Հոգեբանի ուղին․ գիտություն, առաքելություն, մարդասիրություն. «Մասնագիտություն»

Այս մասնագիտության մեջ անչափ կարևոր է համբերատարությունը, մասնագետի և այցելիու միջև փոխադարձ ջերմությունը և յուրաքանչյուր այցելուի անհատական մոտեցում ցուցաբերելու կարողությունը։ Անցնելով կայացման երկարատև ուղի՝ այսօր այն համարվում է առաջատար և ազդեցիկ գիտություններից մեկը, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների, հոգեկան վիճակների և հոգեկան հատկությունների առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները՝ ընդգրկելով մարդու կյանքի գրեթե բոլոր շերտները։

Հոգեբանություն՝ աշխարհի ամենամարդասիրական և ամենապահանջված մասնագիտություններից մեկը, գիտություն, որի առաքելությունն է օգնել մարդկանց, որոնք հայտնվել են հոգեկան աններդաշնակության մեջ։

Մարդկային հոգու նրբերանգները հասկանալու համար հոգեբաններն անցնում են երկարատև ուսուցում՝ ձեռք բերելով բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար և կիրառական ոլորտների վերաբերյալ։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանը։

Leave a Comment