Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Թաիլանդի վարչապետ Անութխին Չարնվիրակունը սոցցանցում հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի:

«Թաիլանդի դիրքորոշումը կայանում է ստատուս-քվոյի պահպանման մեջ։ Ո՛չ մի հրադադար»,- գրել է Անութխին Չարնվիրակունը։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանագոտում ռազմական գործողությունների էսկալացիան սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։

Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կամբոջայի հետ սահմանի երկայնքով կատաղի մարտերը շարունակվում են: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա Թաիլանդի զինուժի հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ է լքել իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են սահմանամերձ նահանգների ժամանակավոր տեղակայման կետերում:

Leave a Comment