Իրանում որոշում է կայացվել չեղարկել WhatsApp մեսենջերի օգտագործման արգելման որոշումը։ Նաեւ վերականգվել է Google Play-ի հասանելիությունը։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Որոշմանը կողմ են եղել Տեղեկատվական անվտանգության բարձրագույն խորհրդի անդամների մեծ մասը։
Հիշեցնենք, որ WhatsApp-ն ու Instagram-ը Իսլամական Հանրապետությունում արգելվել էին դեռ 22 թվականի սեպտեմբերի բողոքի ակցիաների ժամանակ։