«Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար ընդգրկվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հայտացուցակում:
Աֆրիկայի ամենախոշոր մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը:
Ավելի վաղ «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն նույն մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական:
Ֆայուլուն և Սանգարեն Վարշավայի «Լեգիայի» դեմ դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի տնային խաղից հետո կմիանան իրենց հավաքականներին: Երկուսն էլ բաց կթողնեն Կիևի «Դինամոյի» դեմ Լեհաստանում կայանալիք 6-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: