«Լիվերպուլում» հնարավոր է՝ պատժամիջոց կիրառեն ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թիմում դժգոհ են եգիպտացի ֆուտբոլիստի` The Athletic-ին վերջերս տված սկանդալային հարցազրույցից, որի ժամանակ նա բողոքել է իր ներկայիս կարգավիճակից։ 33-ամյա եզրայինն հարձակվողը Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղերից երկուսում մնացել է պահեստայինների նստարանին։
Այժմ «Լիվերպուլում» ընթանում են ներքին քննարկումներ։