6 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԱԱ 1/4 եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Արթուր Բազեյանը (60 կգ) դուրս են եկել Դուբայում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:

Բազեյանն իր 2-րդ մենամարտում 5-0 հաշվով հաղթել է Գանայի ներկայացուցչին, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Հարությունյանը 4-1 հաշվով առավելության է հասել Թաիլանդի ներկայացուցչի նկատմամբ:

Մինչ այդ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (67կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Leave a Comment