Ոչ միայն Mac և iPad․ 2028-ին Apple-ը կներառի Intel-ին iPhone-ների պրոցեսորների արտադրությունում

Նոյեմբերի վերջին հեղինակավոր վերլուծաբան Մին Չի-Կուոն հայտնեց, որ Apple-ն ու Intel-ը վերականգնելու են համագործակցությունը, և 2027 թվականին ամերիկյան կիսահաղորդիչ արտադրողը կսկսի M-շարքի չիպերի արտադրությունը Mac և iPad սարքերի համար։

Սակայն այժմ հայտնի է դարձել, որ երկու տեխնոլոգիական հսկաների համատեղ ծրագրերը շատ ավելի մեծ են։

Վերլուծաբան Ջեֆ Փուն հայտնել է, որ Apple-ը նախատեսում է ներգրավել Intel-ին ոչ միայն նոթբուքների և պլանշետների, այլ նաև iPhone-ի հիմնական մոդելների չիպերի արտադրությունում։

IDram

Փուի տեղեկություններով՝ Intel-ը 2028 թվականից կմիանա iPhone-ի պրոցեսորների արտադրությանը, սակայն չի մասնակցի դրանց նախագծմանը։

MacRumors-ը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է Apple A22 չիպին, որը նախատեսված է iPhone 20 և iPhone 20e մոդելների համար։ Սպասվում է, որ չիպերի արտադրությունը կիրականացվի ապագա Intel 14A տեխնոլոգիական գործընթացին համապատասխան։

Աղբյուրները ընդգծում են, որ, չնայած Intel-ի հետ համագործակցության վերականգնմանը, Apple-ի հիմնական գործընկերը չիպերի արտադրությունում կմնա թայվանական TSMC ընկերությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment