Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չակերտավոր ուժեղ են. Վահագն Խաչատուրյան

Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չա...

Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չակերտավոր ուժեղ են: Ըստ էության, պետությունն իր վրա ահռելի բեռ է վերցրել՝ իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չէ, թույլ պետություն է: Ավելի ճիշտ կլիներ, որ լիներ փոքր պետություն և, փոքր պետություն լինելով, իր պարտավորությունները հստակ կատարեր և ակտիվ մասնակցություն ապահովեր հասարակության, քաղաքացիների և բիզնեսի, բայց չներկայանար որպես ուժեղ պետություն։ Այս մասին Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այսօր ուժեղությունն ու թուլությունը չի ձևակերպում հենց նրանով, թե դուք ինչքանով եք կարողանում ձեր առջև, հասարակության կողմից պետության առջև դրված խնդիրները լուծելու, ավելի կարևոր է, թե ինչքանով ենք մենք արդյունավետ»,-նշել է նա։ 

Նախագահն ասել է, որ տարբեր միջազգային ինդեքսների և համաթվերի երկարաժամկետ դիտարկումներ է անում և ըստ դրանց նշմարվում են Հայաստանի երկու հիմնախնդիրները:

«Ամենավատ ցուցանիշներն օրենքի գերականության, արդարադատության կամ արդարության ոլորտում է, երկրորդը՝ պետական ինստիտուտների արդյունավետության:  Այս երկու ցուցանիշներն են, մնացած տեղերը, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսական կայունությանը, տնտեսական ազատությանը, արտաքին առևտուրին՝  ունենք զգալի առաջընթաց»,-հավելել է Խաչատուրյանը:

Leave a Comment