9 դեկտեմբերի 2025 – 13:49 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Արցախի Երից Մանկանց վանքը (17-րդ դար), հայտնում է Artsakh Monuments–ը։
«Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։
Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։ Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո»,–ասվում է գրառման մեջ։


ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցը ուշադրություն է հրավիրում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։