Եվրոպան պետք է շատ զգույշ լինի. մենք ուզում ենք Եվրոպային պահել որպես Եվրոպա. Թրամփ

9 Դեկտեմբերի, 2025

«Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Մենք ուզում ենք Եվրոպային պահել որպես Եվրոպա։ Եվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը՝ մարդասիրական պատճառներով և ցանկանում է վերջ դնել հակամարտության մարդկային կորուստներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինային աջակցելու համար:

«Բայդենն Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար։ Եվ գիտե՞ք՝ ես նրանց ինչ տվեցի՝ ոչինչ», — հայտարարել է Թրամփը:

Leave a Comment