Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23:35-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ Դավիթ Պ.-ն:
ABC Media-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ նույն բժշկական կենտրոնից զանգ է ստացվել նաև 01:00-ի սահմաններում և փոխանցվել, որ 20-ամյա տղան մահացել է:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը Երևանի բնակիչ է, բարձրությունից է վայր ընկել: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քննչական վարույթ, փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե: