Ամերիկյան «Ինտեր Մայամին» առաջին անգամ նվաճել է MLS-ի գավաթը:
Խավյեր Մասկերանոյի թիմը եզրափակչում 3-1 հաշվով հաղթել է կանադական «Վանկուվերին»: Վճռորոշ գոլը 71-րդ րոպեին խփել է արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը, որին ագոլային փոխանցում է կատարել Լիոնել Մեսսին: Ավելացված 6-րդ րոպեին էլ արգենտինացի կիսապաշտպան` Տադեո Ալենդեն խփել է 3-րդ գոլը: Այս դրվագում ևս գոլային փոխանցումը կատարել է աշխարհի չեմպիոն Մեսսին:
38-ամյա Մեսսին ամերիկյան թիմի կազմում 3-րդ տիտղոսն է նվաճեց, իսկ կարիերայում` 48-րդը:
Այս խաղով կարիերան ավարտել են իսպանացիներ Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը: