Արշակ սրբազանը Բագրատ և Միքայել սրբազանների հետ նույն խցում է. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20251209/arshak-srbazany-bagrat-ev-miqajel-srbazanneri-het-nujn-khcum-e-hraparak-96678750.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96407966_167:0:1500:1000_1920x0_80_0_0_7c36f6f2a61721db6b4b7afb651f7642.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արշակ սրբազան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բերդ, պատժախուց

արշակ սրբազան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բերդ, պատժախուց

Բաժանորդագրվել

Ամենայն հավանականությամբ ՀՀ իշխանությունները ցանկանում են գաղտնալսել արդեն 3 արքեպիսկոպոսի խոսակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվում է նույն խցում, ինչ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

Նշենք, որ Արշակ սրբազանին կալանավորել են դեկտեմբերի 5-ին՝ 7 տարի ընթացք չունեցած դեպքի մեղադրանքով:

«Նա հայտնվել է այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին և անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին: Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի «գայթակղիչ» կարող են լինել իշխանությունների համար»,- գրում է թերթը:

Նշենք, որ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այն համարվում է ամենավատ բանտերից մեկը, ինչը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը:

Leave a Comment