Արձակուրդի փոխարեն՝ պայքար առաջին անհրաժեշտությունների համար. Զրկվածության բարձր ու ցածր մակարդակները ՀՀ-ում․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են այն մասին, որ աղքատության մակարդակը հանրապետությունում նվազել է 2024թ․ 2023թ․ համեմատ, սակայն այս գործընթացը, փաստացի, հավասարաչափ չի տեղի ունեցել Երևանում և ՀՀ մարզերում։

Այսինքն, կան մարզեր, որտեղ, ընդհակառակը, աղքատությունն աճել է։ Երկրում պահպանվող ցածր աշխատավարձերն ու կենսաթոշակները թույլ չեն տալիս, որպեսզի բնակչությունն օգտվի տարբեր ապրանքներից և ծառայություններից։

Այս իրավիճակի մասշտաբները հասկանալու համար մշակվել են զրկվածության 13 ցուցանիշները, որոնք 2024թ․ համար հաստատվել են հետևյալ մակարդակներում․

Զրկվածության ցուցանիշների 3 ամենաբարձր մակարդակներն արձանագրվել են հետևյալ կետերում․

Մասնավորապես,  

  1. Բնակչության 78.7%-ը  չի կարողանում առնվազն մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդն անցկացնել տնից հեռու (ՏՏ-ն ամբողջությամբ),
  2. Բնակչության 76.8%-ը  չի կարողանում տնից դուրս կանոնավոր կերպով (տարեկան մի քանի անգամ) մասնակցել վճարովի ժամանցային այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սպորտը, կինոն, համերգը և այլն։
  3. Բնակչության 70.2%-ը չի կարողանում փոխարինել մաշված կահույքը՝ ներառյալ կահույքի առանձին առարկաները։

Նկատենք, որ վերը բերված ցուցանիշներից առաջինի մասով 2024թ․ 2023թ․ համեմատ նկատվել է բարելավում 2.5 տոկոսային կետով, երկրորդի մասով՝ 3.8 տոկոսային կետով, և երրորդի պարագայում՝ 1.2 տոկոսային կետով։


OVIO տվյալների մշակման կենտրոնը և IDBank-ը ռազմավարական համագործակցություն են սկսել


Դիտարկենք նաև զրկվածության ցուցանիշների 3 նվազագույն մակարդակներ արձանագրված ուղղությունները․ Մասնավորապես,  

  1. Բնակչության 1.7%-ը  չի կարողանում ունենալ բջջային հեռախոս,
  2. Բնակչության 4.5%-ը  չի կարողանում ժամանակինվճարել վարձակալության կամ հիմնական կացարանի հիփոթեքի համար։
  3. Բնակչության 6.5%-ը չի կարողանում ինտերնետային կապ ունենալ։

Հարկ է նշել, որ  2024թ․ 2023թ․ համեմատ  զրկվածության ցուցանիշների 3 նվազագույն մակարդակներ արձանագրած ուղղություններից առաջինի պարագայում դիտվել է իրավիճակի վատթարացում 0.6 տոկոսային կետով։

Ժամանակին վարձակալության կամ հիմնական կացարանի հիփոթեքի համար վճարումներ կատարել չկարողացողների մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 0.3 տոկոսային կետով։

Ինտերնետ կապ ունենալու հնարավորություն չունեցողների մասնաբաժինը 2024թ․ 2023թ․ համեմատ կրճատվել է 1.8 տոկոսային կետով։

Leave a Comment