Past.am | ԱՄՆ–ում հայեր են ձերբակալվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) ուրբաթ օրը հայտարարել է, որ ձերբակալվել է Ադրբեջանից անօրինական ներգաղթյալ, որը բազմաթիվ անգամ դատապարտվել է հանցագործությունների, այդ թվում՝ կենդանիների նկատմամբ դաժանության համար, հաղորդում է foxnews–ը։

Ադրբեջանի քաղաքացի Ռաֆայել Վլադիմիրովի Սարգսյանը ձերբակալվել է ICE Լոս Անջելեսի կողմից նոյեմբերի 25-ին և կմնա ICE-ի կալանքի տակ՝ մինչև արտաքսման գործընթացի ավարտը։

Սարգսյանը նախկինում դատապարտված է եղել կենդանիների նկատմամբ դաժանության, շինությունում հրդեհի պատճառ դառնալու և վերահսկվող նյութերի արտադրության համար, գրել է ICE-ն իր հայտարարության մեջ։

Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Տիգրան Տիրատուրյանը, ում քրեական անցյալը ներառում է դատապարտումներ՝ անօրինական զենք պահելու, գողության և խարդախության համար: Նշվում է, որ ICE Լոս Անջելեսը նրան ձերբակալել է նոյեմբերի 25-ին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment