Պուտին-Թրամփ հանդիպում մինչև Նոր Տարի չի սպասվում

8 Դեկտեմբերի, 2025

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպում մինչև Նոր Տարի չի սպասվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների նոր բանակցությունները պետք է արդյունավետ լինեն։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Մոսկվան դեռ չգիտի, թե ինչով են ավարտվել Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները:

Leave a Comment