Մենք չունենք ո՛չ բարոյական իրավունք, ո՛չ իրավական հնարավորույթուն զիջելու մեր տարածքները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի քննարկում իր որևէ տարածքի հանձնման հարցը, քանի որ ո՛չ ազգային օրենսդրությունը, ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ էլ բարոյական սկզբունքները դա թույլ չեն տալիս. փոխանցում է «Українська правда»-ն:

«Մենք քննարկո՞ւմ ենք որևէ տարածք զիջելու հարցը։ Մենք չունենք դրա իրավունքը՝ Ուկրաինայի օրենսդրության, մեր Սահմանադրության, միջազգային իրավունքի համաձայն: Իհարկե, Ռուսաստանը պնդում է, որ մենք տարածքներ զիջենք։ Մենք, անշուշտ, ոչինչ չենք ուզում զիջել։ Ահա թե ինչի համար ենք մենք պայքարում, ինչպես դուք շատ լավ գիտեք», – ասել է նա:

Զելենսկին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս փնտրում է փոխզիջումային լուծումներ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի պատերազմն ավարտելու իր տեսլականը, որը տարբերվում է ուկրաինականից:

Leave a Comment