ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսի քննարկումների ընթացքում ներկայացրի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները. Կարինե Աճեմյան

Դեկտեմբեր 08,2025 18:02

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը

Դեկտեմբերի 5-7-ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելան, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։ Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելան շատ ակտիվ դերակատարություն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։

Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։ Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է, լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment