Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Իրական հայաստանի գաղափարախոսությանը և «Մեր պետությունը մեր ինքնությունն է» կարգախոսին։
«Ինչու՞ է իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում «Մեր պետությունը մեր ինքնությունն է»։ Հետևյալ պատճառով, եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը, իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին, եթե Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչու՞ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։
Ինչու՞ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ մեծ թագավորը առավոտյան վերակացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես վարչական նկատի ունեմ, չկա։ Հաջորդը, ինչո՞ւ և ինչպե՞ս են ստեղծվել հայոց գրերը, և ինչպես, երբ որ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը ու՞ր են գնացել այդ հարցով, այդ հարցի լուծման, երբ որ իրենք դրա անհրաժեշտության առաջ ծագել են, ու՞ր են գնացել այդ մարդիկ, ու՞մ են դիմել, դիմել են Վռամշապուհ արքային, բայց ինչի՞ են դիմել Վռամշապուհ արքային, որովհետև գնացել են և Վրամշապու, ինչ որ ասում եմ, ընդ որում, պատմության գրքերում գրված է, այս ուղղակի պետք է նայել, պետք է նայել և պետք է տեսնել, պետք է լսել և պետք է լսել և պետք է իմանալ, գնացել են Վրամշապու արքային ասել են թագավորն ապրած կենա, այն որ դուք 100 տարի առաջ որոշմամբ քրիստոնեություն եք ընդունել, մեր վրա էլ դրել եք պարտականություն, որ մենք քրիստոնեությունը տարածենք, չէ՞, մի դար անցել է, բայց մեր բնակչության մեծամասնությունը շարունակում է մնալ հեթանոս, չի մտնում քրիստոնեությունը մարդկանց մեջ, ինչու, որովհետև հնարավորություն, գործիք չունենք մարդկանց հաղորդակից դարձնելու քրիստոնեության հետ, որովհետև առանց Աստվածաշնչի թարգմանության, հայերեն Աստվածաշնչի, հնարավոր չի տարածել քրիստոնեությունը, և Վռամշապուհ արքան է ասել, որ գիտեք ինչ մի հատ Դանիել Ասորիկ է, որ ինձ ասել է, որ ինքը ունի հայերեն նշանագրերը, գնացեք մի հատ այդ նշանագրերը բերեք, գնացել են, ուղարկել են և բերել են Դանիելի գրերը, հետո պարզվել է, որ լեզուն զարգացել է և այդ տառերը չեն արտահայտում հայերենը։ Եվ դրանից հետո Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ձևավորվել է և և Վրամշապուհ արքան անձամբ է դուրս եկել թափորի գլխավորությամբ Մեսրոպ Մաշտոցին դիմավորելու, երբ որ նա վերադառնում էր առաքելությունը կատարված, և այս դրվագը ևս մի ապացույց է, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն էր։ Ի դեպ Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական պաշտոնյա էր, ինքը կրոնավոր դարձել է ըստ ամենայնի կրթական համակարգում աշխատանքի անցնելու համար, որովհետև այն ժամանակ կրթվելու ուրիշ տեղ, քան եկեղեցին չկար, եկեղեցուց առաջ Մեհյանն էր կրթվելու տեղը, այսինքն հին աշխարհում կրթվելու տեղը դրանք կրոնական ինստիտուտներն էին։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին աշխարհի անկախ եկեղեցիներից մեկն է, ինքնուրույն եկեղեցիներից մեկն է, որը մեզ համար հպարտության աղբյուր է, ինչու է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին անկախ։ Անկախ է մի պատճառով, որովհետև ինչպես գիտեք 373 թվականին, երբ որ Ներսես կաթողիկոսը մահացավ, անհրաժեշտություն կար նոր կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու։ Եվ Պապ թագավորը, որը ընդամենը երեք տարի էր թագավորում, ասեց մի րոպե, ինչո՞ւ պետք է Հայաստանի, այն ժամանակ կաթողիկոս չէր ի միայլոց, եպիսկոպոսապետ էր կոչվում, որը նշանակվում էր Կեսարիայի մետրոպոլիության կողմից, ինքը ասեց մի րոպե մենք պետություն ենք անկախ, ինչու պետք է մեր կաթողիկոսին նշանակենք Կեսարիայից, մենք կարող ենք ինքնուրույն դա անել և պապ թագավորի որոշմամբ որոշվեց որ այսուհետև հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կընտրվի տեղում Հայաստանցիների կողմից։ Եվ սա է, մի ուրիշ պատճառ գոյություն չունի, թե ինչու է Հայաստանյաց առաքելական եկեղեցին անկախ։
Եվս մեկ-երկու փաստ: Ինչու՞ է մայր աթոռը Էջմիածնում: Մի պատճառը այն է, որ Միածինը իջել է այդտեղ, բայց ինչու է այդպես իջել, որովհետև ինքը իջել է մայրաքաղաքում, պետության մայրաքաղաքում Վաղարշապատը եղել է Հայաստանի մայրաքաղաքը,։ Հետևաբար սա է պատճենը պատճառը, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է մեր պետությունը մեր ինքնությունն է, բայց որպեսզի հանկարծ որևէ հարց չծագի, այս թեզի հետ կապված հարց է առաջանում, 301 թվից առաջ մենք հայ եղել ենք թե չենք եղել, մենք հայ կոչվել ենք թե չենք կոչվել, բնականաբար կոչվել ենք, բա քրիստոնեություն էլ չի եղել, տառեր էլ չի եղել, Հայաստանյաց առաքելական եկեղեցին էլ չի եղել, մենք ինչի հաշվին ենք, բա ո՞նց է որ մենք հայ ենք կոչվել։ Մենք հայ ենք կոչվել մեր պետության քաղաքացի, կամ այն ժամանակ կոչվում էին հպատակ, մենք հայ ենք կոչվել մեր թագավորների հայ լինելու պատճառով, մեր երկրի Հայաստան լինելու պատճառով, որովհետև դրանից 300 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 400 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 500 տարի առաջ էլ ենք մեր մենք հայ եղել, այսինքն այդքան դեռ կար, դեռ քրիստոնեությունը պետք է գա, և հետևաբար «Մեր պետությունը մեր ինքնությունն է» և մեր ինքնությունը մեր պետությունն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։