Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել։

«Հաղորդում չենք ստացել», – 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ այսօր «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։

Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Նա քթի կոտրվածք է ստացել, գլխին էլ՝ հարվածներ, բժիշկները հորդորել են մնալ ԲԿ-ում, ասել է փաստաբանը։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment