ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ շնորհակալություն հայտնելով նրան ու Իլհամ Ալիևին իր թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու համար․
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա: Այն մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:
Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին»,- գրել է Թրամփը: