Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում – Live News

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ գրում է

«Ըստ Նիկոլի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 301-ին ստեղծել է պետությունը, ուստի Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի պատարագներին ընդառաջ: 

Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է՝ որպես պետական կրոն: 

Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակիգիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Իսկ թե ինչ եղավ հետո, երբ խեղկատակը միջազգային հարթակներից խոսում էր Տիգրան Մեծի թագավորությունից, ականատես ենք բոլորս:

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում…»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել էր.

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։

Leave a Comment