Փաշինյանն առաջարկում է պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը

«Վերին պետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութում նա, մասնավորապես, ասում է. «Ինչու եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով մեկնարկում են քահանաները, ըստ էության, պատարագը ասում է հետևյալը․ «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղեների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։

Խոսք է գնում վերին պետության մասին և պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև։

Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment