Միջազգային փորձագետների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչների համատեղ խումբը դեկտեմբերին կայցելի Ճապոնիա՝ Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանից մաքրված ջրի արտանետման ստուգման և փորձագիտական վերլուծություն անցկացնելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ փորձագետների խումբը երկիր կայցելի դեկտեմբերի 15-19-ը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներից բացի, խմբի կազմում կլինեն 11 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի անկախ փորձագետներ։
«Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը»,-նշել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը։ Այն նաև ընդգծել է, որ Ճապոնիան կշարունակի անել անհրաժեշտ ամեն ինչ՝ ատոմակայանից ջրի արտանետման վերաբերյալ միջազգային փոխըմբռնման հասնելու համար։