Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, աղոթք կհնչի ապօրինաբար ազատազրկվածների համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են.

«Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի թեմի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի Առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment