ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկիին դուր չի գալիս Ուկրաինայում խաղաղ կարգավորման նախագիծը, չնայած նրա մերձավոր շրջապատի անդամները հավանություն են տվել դրան։
«Ես վստահ չեմ, որ Զելենսկին հավանում է դա։ Նրա մարդկանց դուր եկավ, բայց նա չկարդաց այն», – Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։