Ազգի փրկիչը հիմա էլ հայրապետ է ուզում դառնալ. Հայկ Մարտիրոսյան

Մարդը փաստորեն ոչ միայն Թուրքիայի Սահակ Մաշալյան գեղեցիկ հռետոր-թուրքական գործակալին է ուզում գահին բերի, այլև ուզում է ինքը դառնալ եկեղեցու գլուխ:

Ինչո՞վ է ինքը պակաս Անգլիայի թագավորից` սկսած Հենրի VIII-ից: Կամ էլ հենց Հռոմի պապից: Երկուսն էլ պետության ղեկավար ու միապետ են և երկուսն էլ եկեղեցու պաշտոնական ղեկավարներն են:

Եկեղեցու պետականացումն ու նրա կադաստրի թղթում պետության կողմից հիմնված լինելը` այս իրավիճակում պատմական այդ ճշմարտությունը նենգ նպատակներով արձանագրելը ու եկեղեցաքանդության կոնտեքստում ապաներկայացնելն ու օգտագոուծելը էլ ի՞նչ օրակարգ կարող են ունենալ` քան եկեղեցին ռեժիմի ուղղակի կառավարման տակ առնելը:

301-ին Տրդատն էր թագավոր` պետությունն էլ արժանապատիվ ու գերանկախ համակարգ էր, որ Հռոմին ու Իրանին էր հակադրվում ու հենց դրա համար պաշտոնական կարգավիճակ տվեց հայ եկեղեցուն: Այդ ժամանակ պետությունը պետություն էր, որտեղ Պարթևները` Իրանից եկած կլան-էլիտան էր կառավարում և ոչ ողորմելի ու քնձռոտ մի սատրապություն, որի սատրապը պետությունը վերածել էր թշնամու ոտքերի տակ կոշիկի տակ սրբող լաթակտորի:

Այդ եկեղեցին ինքն է հանցավոր, որ մասամբ դեմ է տվել հետույքը, մասամբ` լցրել է տակը, մասամբ էլ վախվորած սպասում է թե երբ է իր նոր տերը պաշտոնապես իր պարտականությունները ստանձնելու, որ ինքը հերթական, բայց վերջին անգամ հարմարավետ հիմա էլ դրա հետնամասում տեղավորվի: Հոգևոր դասը, նկատի ունեմ: Կոպոսներն ու պողոսները, նկատի ունեմ:

Ձեր ազգի փրկիչը հիմա էլ հայրապետ է ուզում դառնալ: Ու կդառնա:

Դուք ձեզ նայեք, որ Տրդատի ու Վռամշապուհի եկեղեցուց եկաք` կյանքի խոսք ու կյանքի հայհոյանք դարձաք:

Ու այդ ամենը` կամավոր:

Շատ կամավոր:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Leave a Comment