Մահվան ելքով վթարի մասնակից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ քննչական կոմիտեի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Leave a Comment