Պետք է լրջորեն զբաղվել սեյսմիկ անվտանգությունը ապահովելով. «Մեր ձևով»-ը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները այցելել են Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողներին նշել է, որ 1988 թվականի տեղի ունեցածը դաս է, որը պարտավորեցնում է իշխանություններին և հասարակությանը լրջորեն զբաղվել սեյսմիկ անվտանգության հարցերով։

Նրա խոսքով՝ խնդիրն արդիական է ոչ միայն Գյումրիում, այլ նաև Երևանում, որտեղ կա հին կառույցների խնդիրը։

Leave a Comment