Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ ակումբը պետք է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի երկու բարձրակարգ պաշտպանների հետ, հաղորդում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա բելգիացին այս մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը։ Նա կարծում է, որ առանց այս ձեռքբերումների, ակումբը մրցաշրջանի վերջում կբախվի նույն խնդիրներին, ինչ նախորդ մրցաշրջանում։
Կուրտուայի կարծիքով՝ «սերուցքայինների» կազմը դեռևս հավասարակշռված չէ, քանի որ պաշտպանությունը լրջորեն ուժեղացման կարիք ունի։
Նշվում է, որ մադրիդյան գրանդի ղեկավարության համար այս պահին առաջնահերթ տարբերակներն են երկու կենտրոնական պաշտպաններ՝ Իբրահիմա Կոնատեն «Լիվերպուլից» և Մարկ Գեին «Քրիսթալ Փելասից»։
15 տուրից հետո «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 36 միավորով 2-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգային փուլում՝ 12 միավորով 5-րդը։