Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնել է, որ 2026 թվականի սկզբից բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ բժշկական և դժբախտ պատահարներից ապահովագրության պոլիս: Փաստաթուղթը պետք է ձևակերպվի վրացերեն կամ անգլերեն:
Փաստաթուղթը պետք է գործի մուտքի պահից և ներառի երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Ապահովագրությունը պետք է նախատեսի նաև դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների, բժշկական տարհանման և հայրենադարձության փոխհատուցում։