«Եկել է ժամանակը, որ մենք հաջորդ պատարագն անցկացնենք Մայր Աթոռ Էջմիածնում»․ Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում պատարագի մասնակցած Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ աննախադեպ չէր արդյո՞ք շրջիկ հոգևորականներ՝ով պատարագի մասնակցելը, իշխանությանը չհաջողվեց իր սցենարով Գյումրիում պատարագ կազմակերպել, հետևաբար և ստիպված եղավ այլ թեմից հոգևորական բերել։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ձեզ անընդհատ թվում է A4, A3 ֆորմատի թղթի վրա գրած ինչ-որ սցենար կա, որին նայում, ասում ենք՝ հիմա դու սա կասես, ո՛չ․․․

Սա հավատքին վերաբերող գործընթաց է, ցանկություն կա, որ այսպես լինի, այնպես լինի, բայց իրականությունն այլ կարող է լինել։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանն այո է կամ ոչ է, և՞։

Ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք  հաջորդ պատարագը։

Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի, ես կարծում եմ՝ եկել է ժամանակն այնտեղ անցկացնելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment