Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անպարտելի մենամարտերի շարքը շարունակվում է։
Մեծահասակների աշխարհի առաջնություններում իր նորամուտը հաղթանակով ավարտեց Դավիթ Եգորյանը։ 54 կգ քաշային հայ մարզիկը Անդրե Ֆրանցիսի հետ մենամարտում շատ գրագետ գործեց։ Առաջին երկու ռաունդում մեծ առավելություն ստանալով` երրորդ ռաունդում մեր մարզիկը պարզապես խաղաց մրցակցի հետ ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: