Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նազելի՛, այս կոչդ շեֆիդ ուղղի։
Ո՞վ է ուզում վաղը Գյումրի գալ ու մեր քաղաքի համար այդ ողբերգալից օրը շոու սարքել` պատարագի գալ ու լկիաբար իր պահանջները դնել մեր թեմի հոգևորականների առաջ…
Այո՛, Նազելի, այդ մեկը Կյանքի խոսք աղանդի երկրպագու շեֆդ է, ով իրեն ներկայացնում է ՀԱԵ-ի հետևորդ ու «մոռանում», թե ինչպես էր այդ աղանդի քարոզչի նյութերը տարածում իր էջում… Հլը հերքեք։
Օրեր առաջ ասում էր, թե բա՝ ով համաձայնվում է զեղչել կաթողիկոսի անունը, այնտեղ եմ գնում… Իյա, լո՞ւրջ… Իր ցանկությունները մեր թեմի ոչ մի հոգևորական չի անում… Ինչո՞ւ է գալիս…
Սադրանք Գյումրիում միայն շեֆդ է կազմակերպում, եթե վաղը ինչ-որ թափառաշրջիկի կողքին քցած բերի Յոթ Վերք` իր համար «պատարագ» մատուցելու։
Նազելի՛, լավ կլինի կոչդ ուղղես ձերոնց`ովքեր մարդկանց պարտադրում են վաղը լինել այդ փարթիին… Դա էլ է սադրանք»։